Հայաստանում սեպտեմբերի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 259 հազար 779 դեպք, որոնցից 240 հազար 730-ն` առողջացած, 5277-ը` մահվան ելքով:
Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12 հազար 567 բուժառու: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 միլիոն 698 հազար 811 թեստավորում:
Սեպտեմբերի 27-ին կատարվել է 4988 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 772 նոր դեպք: Ունենք 425 առողջացման, 13՝ մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1205 է: