Մամուլի հաղորդմամբ՝ այսօր` սեպտեմբերի 28–ի առավոտյան, ադրբեջանական կողմը հերթական անգամ սադրանքի է դիմել Գեղարքունիքի ուղղությամբ։ Հակառակորդի դիպուկահարի կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել։
«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան Պաշտպանության նախարարությունից չհերքեցին տեղեկությունը և հայտնեցին, որ քիչ հետո պաշտոնական հաղորդագրություն կտարածեն տեղեկության վերաբերյալ: