«Երևանի փողոցներում, մեքենայի մեջ, պատահական անցորդներին խուժանավարի ներարկումները («պատվաստումները») 90 ականներին շատ տարածված մի պատմություն են հիշեցնում». Նարեկ Մանթաշյան
Advertisement 1000 x 90

«Երևանի փողոցներում, մեքենայի մեջ, պատահական անցորդներին խուժանավարի ներարկումները («պատվաստումները») 90 ականներին շատ տարածված մի պատմություն են հիշեցնում». Նարեկ Մանթաշյան

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից.

«Երկիր-խուժանանոց

Երևանի փողոցներում, մեքենայի մեջ, առանց մարդկանց հետազոտելու, պատահական անցորդներին խուժանավարի ներարկումները («պատվաստումները») 90 ականներին շատ տարածված մի պատմություն են հիշեցնում։

Սուտ է, թե ոչ՝ հայտնի չէ, բայց ավագ ընկերները պատմում էին, որ 90-ականներին, Երևանի Կ. Մարքսի փողոցում (այժմյան Խորենացի), քաղաքային բաղնիքի դիմաց (այժմյան ոսկու շուկա) մի «Երազ» բեռնատար մեքենա էր կայանում։

Այդ մեքենայի մեջ նստած էին ցածր սոցիալական պատասխանատվությամբ մի քանի կանայք։ Եվ եթե փողոցից ինչ-որ մեկը ցանկանում էր անհապաղ բավարարել իր սեքսուալ պահանջները, ապա դա իրականացվում էր հենց տեղում, այդ կանանց հետ՝ մեքենայի բեռնախցիկում։

Միակ տարբերությունն այն է, որ պատվաստումների դեպքում վճարվում է ժողովրդի գրպանից (պետ. բյուջեից), իսկ «Երազ»-ից «օգտվողները» բնականաբար վճարել են իրենց գրպանից՝ տեղում։

ՀԳ

Հիմա հետաքրքիր է՝ իսկ միգուցե այդ «Երազ»-ում բեղմնավորվելուց ծնվածնե՞րն են որոշել փողոցում, մեքենաների մեջ պատահական անցորդների ներարկումներ կազմակերպել ։

Եսի՞մ…»:



Նման նյութեր