Քաղաքապետարանը հետիոտների անվտանգության համար արգելապատնեշներ է տեղադրում Երևանի փողոցներում
Advertisement 1000 x 90

Քաղաքապետարանը հետիոտների անվտանգության համար արգելապատնեշներ է տեղադրում Երևանի փողոցներում

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով մայրաքաղաքի հավասարազոր և գլխավոր խաչմերուկներում, որտեղ երթևեկության աջ գոտին միշտ բաց է և չկան գծանշված հետիոտնային անցումներ, տեղադրվում են մետաղական ցանկապատեր և արգելապատնեշներ:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, ծրագրի նպատակն է հիմնականում բացառել ոչ սահմանված վայրերով հետիոտների անցուդարձը՝ ապահովելով վերջիններիս անվտանգությունը: Ընդհանուր առմամբ՝ քաղաքում այս տարի 1200 գծմ մետաղական ցանկապատ և արգելապատնեշ կտեղադրվի:

Ըստ աղբյուրի՝ աշխատանքներն արդեն ավարտված են Օրբելի-Կիևյան, Հալաբյան-Արզումանյան, Աբովյան-Մոսկովյան փողոցներում և Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց հատվածներում:



Նման նյութեր