Սցենարիցտ, երգահան Քրիստ Մանարյանը երգիչ Հայկոյի մասին.
«Վախ Հայկ ջան, խոստացել էիր իմ Լիլոյի համար երգ գործիքավորել, ընկա հավերժ գործերով ու էդպես էլ չկարողացա կենտրոնանալ, թե ինչ գրեմ։
Կարևորն էդ անտեր գործերը չեն, կարևորը մարդիկ են։ Առանց քեզ բոլորիս հոգիներում դատարկություն ա, բայց երգերդ էդ դատարկությունը լցնում են բերնեբերան։ Հանգչիր խաղաղությամբ՝ բոլորիս միշտ խաղաղություն բերած մեր լուսավոր հպարտություն»։