Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, եւս գրառում է կատարել երգչի մասին։
«Լուսավոր հիշատակ լուսավոր մարդուն»,- գրել է Լևինան։
Նա նաև հրապարակել է Հայկոյի երգը, որ սիրում էր։
«Ցանկանում եմ ձեզ ծանոթացնել Հայկոյի հետ։ Նա Հայաստանի ամենահայտնի երգիչներից մեկն է։ Տաղանդավոր կոմպոզիտոր, երգիչ, համակրելի, բարի, խարիզմատիկ, լավ մարդ։
Հենց նա է առաջինն ինձ ծանոթացրել հայկական էստրադայի հետ, և դա հիանալի լրացում է դարձել Հայաստանի և դրա տաղանդավոր, երաժշտական, պոետիկ մարդկանց հանդեպ իմ անսահման սիրուն։
Այսօր Հայկոն հեռացել է կյանից։ Դա մեծ վիշտ է բոլորի համար, ովքեր ճանաչում էին նրան ու սիրում։ Մեծ կորուստ ամբողջ Հայաստանի համար։
Հարազատներին ու մտերիմներին ուժ եմ մաղթում։ Հայկոն մշտապես մեր սրտերում կլինի»,- գրել է Ժաննա Լևինան։