Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից.
«Ինչո՞ւ է Փաշինյան-Ալիև հանդիպման վայրը ընտրվում ոչ թե Մոսկվան այլ Թբիլիսին
Պատկերացնո՞ւմ եք ռուսական խաղաղապահ զորախումբը պահի Արցախից մնացած մի փոքր հող, պահպանի արցախցիների անվտանգությունը, Պուտինը հայ գերիների վերադարձնի իսկ հանդիպումը կայանա Վրաստանում:
Նախ դա արվում է, որ ՌԴ նախագահ Պուտինը չմասնակցի իսկ եթե նա չմասնակցեց ինչպե՞ս է հայերի անվտանգության միակ երաշխավոր դաշնակից երկիրը մեզ օգնելու:
Ավելի կասկածելի է, որ այսօր Վրաստանի վարչապետն է հանդիպում Ալիևի հետ և չի բացառվում,որ մոտ օրերս հենց Վրաստանում էլ այդ հանդիպումը կայանա,չնայած նրան, որ Վրաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր չէ, չնայած նրան, որ 44 օրյա պատերազմի ժամանակ այդ երկիրը փակում էր Հայաստան եկող և դեղորայք, հումանիտար օգնություն բերող մեքենաների ճանապարհը:
Լավ միթե էս ամենից հետո չհասկացաք, որ Ռուսաստանի հետ չի կարելի նման կերպ վարվել»: