Ինքնատիպ ու եզակի մի գույն, որն իր յուրաքանչյուր աշխատանքով հարստացնում էր հայկական երգարվեստի գունապնակը… Եվս մեկ երանգ այսօր մարեց հայկական մշակութում՝ թողնելով հարուստ ու հավերժ ժառանգություն…
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով, ցավոք, կյանքից հեռացավ երգիչ, երգահան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Հայկոն (Հայկ Հակոբյան): Երգիչն ընդամենը 44 տարեկան էր:
Չնայած երիտասարդ տարիքին՝ Հայկոն ոչ միայն հասցրել է հարուստ ժառանգություն պարգեւել հայկական երգարվեստին, այլեւ՝ պատվով բարձրացնել Հայաստանի դրոշը միջազգային հեղինակավոր մրցույթներում: 1998, 1999, 2002, 2003 եւ 2006 թ-երին հայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ նա ճանաչվել է «Տարվա լավագույն երգիչ»:
Հայկոն հուզել է իր ռոմանսներով, գոտեպնդել Երեւանին ու հայ ազգին նվիրված երգերով, հիացրել զգացմունքային սաունդրեքերով: Նրան են վստահվել հայկական կինոարտադրության ամենասիրված ֆիլմերից շատերի երաժշտական ձեւավորումները: Նա հեղինակել է «Մի վախեցիր», «Ոչինչ չի մնա», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը», «Հոբելյանական հաճախորդ», «Գարեգին Նժդեհ», «Վանա ծովուն արշալույսը», «Անատոլիական պատմություն» ֆիլմերի սաունդրեքերը:
Ամբողջությամբ՝ style.news.am