«Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի պաշտոնական էջը հրապարակում է արել ի հիշատակ տաղանդավոր երգիչ, կոմպոզիտոր Հայկոյի։
2007թ․-ին Հայկոն երաժշտական մրցույթում ներկայացրել է Հայաստանն ու զբաղեցրել ութերորդ հորիզոնականը։
We’re very sorry to hear of the passing of Armenian artist Hayko.
Hayko represented his country at Eurovision 2007 where he finished 8th with his touching ballad ‘Anytime You Need’.
You will always be in our hearts ❤️?? pic.twitter.com/S0iRQgHAUY
— Eurovision Song Contest (@Eurovision) September 29, 2021
«Ցավում ենք լսել հայ արտիստ Հայկոյի մահվան մասին։ Հայկոն 2007թ.-ին իր երկիրը ներկայացրել է «Եվրատեսիլում» եւ իր «Anytime You Need» բալադով զբաղեցրել ութերորդ հորիզոնականը։ Դու միշտ մեր սրտերում կլինես»,- ասված է մրցույթի էջում։