«Այսօր, Աբգարիս Երկինք ճախրելուց մեկ տարի անց Կիրանցում Բագրատ սրբազանն օծեց Աբգարիս թեւավոր խաչքար». Գեղամ Նազարյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Այսօր, Աբգարիս Երկինք ճախրելուց մեկ տարի անց Կիրանցում Բագրատ սրբազանն օծեց Աբգարիս թեւավոր խաչքար». Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից.

«Այսօր, Աբգարիս Երկինք ճախրելուց մեկ տարի անց Կիրանցում Բագրատ սրբազանն օծեց Աբգարիս թեւավոր խաչքարը։ Թեւավոր խաչքարը խորհրդանշում է Աբգարիս ճախրանքը, թռիչքը։

Կիրանցեցի դպրոցականները Հերոսների հուշահամալիրում փոքրիկ ցերեկույթով իրենց հարգանքը մատուցեցին Աբգարիս։

Մեկ տարի առաջ ես չգիտեի, որ Աբգարս զոհվել է։ Չգիտեի, բայց տարօրինակ զգացողությունն այլ բան էր հուշում։

Աբգար, ի՞նչ էիր մտածում ճախրանքիցդ մեկ վայրկյան առաջ, ինչի մասին էիր երազում երկրային վերջին գիշերը։ Իմ Աբգար, իմ հզոր արծիվ։

Պատերազմ, օր 3»



Նման նյութեր