
ԱՄՆ-ում բնակվող պրոդյուսեր, հաղորդավար Արա Ղազարյանը գրառում է կատարել ի հիշատակ երգիչ, կոմպոզիտոր Հայկոյի։
«Տեղդ դատարկ կմնա:
Դու մի հատիկ էիր:
Յուրօրինակ էիր ու անկրկնելի:
Թողեցիր ճաշակ, որակ, մեղեդի, մշակույթ, ներդաշնակություն ու գնացիր դեպի հավերժություն…
Բոլորի ու իմ Հայկո ջա՜ն…
Կյանքն անարդար ա:
Հազար ափսոս»,- ֆեյսբուքյան էջում գրել է Ղազարյանը։