Սրբուհի Ստամբոլցյանի ֆեյսբուքյան էջից.
«Բավական է արդեն, սրիկանե՛ր, հայտնիների մահերը «Քովիդի» տակ ներկայացնեք և վախ սփռեք մարդկանց մեջ պատվաստումների թվեր ապահովելու համար: Քանի չեք անում հերձումներ – իրավունքը և փաստը չունեք որևէ մահ պիտակավորելու:
Ստիպված նորից եմ դնում դեռ մեկ տարի առաջվա գրած հոդվածս այն մասին, որ Եվրոպայի Պաթոլոգների Միության հերձումներում, պանդեմիա կոչվածի ամենաթեժ պահին արված, ՉԻ ԳՐԱՆՑՎԵԼ և ոչ մի դեպք, որի պատճառը «Քովիդ -19» -ն է:
Հոդվածս և հղումները ստորև.
«Երևի բոլորդ եք հիշում Իտալիայի սենատորներից մեկի աղմկահարույց ելույթը, որտեղ զայրացած գոռում էր, թե բավական է ժողովրդին խաբեք ու սարսափի մեջ պահեք, ահա իմ ձեռքում է Իտալիայի Առողջապահության Նախարարության զեկույցը, որտեղ պարզ գրված է, որ Կովիդից ոչ մեկը չի մահացել, ո՛չ մեկը:
Եվ ահա սա փաստելու է գալիս 2020 թվ. մայիսի 8-ին կայացած Պաթոլոգների Եվրոպական Ընկերության «Աննախադեպ «Կովիդ-19» խորագրով մեծ վեբ-սեմինարը, որին մասնակցում են Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Շվեդիայի և Բուլղարիայի լավագույն պաթոլոգներն ու պաթոլոգաանատոմները: Նրանք ևս փաստում են, որ իրենց հետազոտությունների, մասնավորապես հերձումների, արդյունքում չի՛ գրանցվել ոչ մի մահվան դեպք, որի պատճառը Կովիդ -19-ն է: Սեմինարի մասնակից, Բուլղարիայի Պաթոլոգների Ասոսացիայի նախագահ, պաթոլոգաանատոմ Ստոյան Ալեքսովը, իր հարցազրույցում նշում է, որ ի տարբերություն սովորական սեզոնային գրիպի, Կովիդ-19-ը շատ ավելի թույլ է և մահացու չէ, ինչը չի կարելի ասել, սեզոնային գրիպի մասին, որից մահվան բազում դեպքեր ունենք գրանցած: Այս մասին ևս փաստում է ռուս հանրահայտ ակադեմիկոս Բոնդարովը՝ Կովիդն անվանելով «բարիիկ – добренький»: Ալեքսովն ասում է, որ այս բռնկումը ոչ մի կերպ չի կարելի անվանել Պանդեմիա, սա ոչ միայն համաճարակ չի, անգամ համավարակ չի: Սա փաստում են բոլոր երկրների, ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ, մահերի ցուցանիշները, որոնք այս տարի շատ ավելի ցածր են, քան նախորդ տարիներինը: ԱՀԿ-ի պաշտոնական էջում վտանգավոր վարակիչ հիվանդությունների շարքում էլ Կովիդ-19-ը 17-րդն է, իսկ սեզոնային գրիպը՝ 8-րդը: Իսկ հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են ողջ աշխարհով այն ներկայացնում Պանդեմիա, Ալեքսովն ասում է, որ դա արդեն քաղաքական հարց է, ոչ թե բժշկական և հավելում, որ ձեր ականջները սրված պահեք և ուշադի՛ր հետևեք տեղեկատվությանը:
Ի դեպ, նշեմ, որ սեմինարին չեն մասնակցել Ֆրանսիայի և Անգլիայի պաթոլոգները, որոնք անգամ բողոք են ներկայացրել մասնակից երկրներին, որ նրանք խախտել են ԱՀԿ-ի /WHO, ВОЗ/ հրահանգը և հերձումներ են արել: Դե, կարծում եմ՝ հասկանում եք, որ այս երկու երկրներն իրենց առողջապահական, և ոչ միայն , համակարգերով գլոբալիստների որջերն են:
Սիրելիներս, իմ ժողովուրդ, հնարավորինս քիչ դիմակ հագեք, մաքուր օդ շնչեք, ամրացրե՛ք ձեր իմունիտետը – առջևում այդ ավելի ծանր, մեր մշտական հյուր՝ ամենամյա սեզոնային գրիպն է, որը դիմակ կրելուց, մեր այս նյարդային ու հոգեկան վիճակից, վախերից թուլացած իմունիտետի դեպքում – մեզ հնձելու է ուղղակի:
Եվ հասկացե՛ք վերջապես ինչ է կատարվում… Աստված սիրեք՝ հասկացեք…
Անցյալ տարվա հոդվածիս հղումը.
https://www.facebook.com/photo.php?fbid=3444191978958298&set=pb.100001025900688.-2207520000..&type=3
Հ.Գ. Ստոյան Ալեքսովի հարցազրույցը Բուլղարիայի «Քաղաքացիների իրավունքների պաշտպանության կենտրոնի» նախագահ, բժիշկ Ստոյչո Կացարովի հետ – այստեղ, որին կցված է անգլերեն ստենոգրամման.
և ռուսերեն թարգմանվածը-այստեղ.
https://www.youtube.com/watch?v=OjijZTfEJuM
Վիտտորիոս Սգարբիի ելույթը Իտալիայի պառլամենտում.
https://www.facebook.com/watch/?ref=saved&v=1106823583020182»