Հայաստանում սեպտեմբերի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 022 նոր դեպք, առողջացել է 650 քաղաքացի, մահացել՝ 20: Մեկ օրում կատարվել է 7 472 թեստավորում։
Այսպիսով, թեստավորման ընդհանուր թիվը հասել է 1 712 685-ի։
Ընդհանուրը հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 261 697 դեպք, որոնցից 241 841-ն առողջացման, 5 319-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 13 328 բուժառու:
Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 1 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 209 է։