«Ինչո՞ւ է մեր սերը մարդու նկատմամբ միշտ ուշացած. ինչո՞ւ ենք արտահայտում մեր զգացմունքները, երբ նա արդեն չկա». Արտյոմ Հակոբյան
Advertisement 1000 x 90

«Ինչո՞ւ է մեր սերը մարդու նկատմամբ միշտ ուշացած. ինչո՞ւ ենք արտահայտում մեր զգացմունքները, երբ նա արդեն չկա». Արտյոմ Հակոբյան

Ռեժիսոր, պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանը գրառում է կատարել.

«Ինչո՞ւ է մեր սերը մարդու նկատմամբ միշտ ուշացած։ Ինչո՞ւ չենք կարող արտահայտել այն, երբ մարդը դեռ կա։ Չէ՞ որ նրան հաճելի կլինի իմանալ, որ իրեն բոլորս շատ ենք սիրում, որ իր համար բոլորս շատ ցավում ու անհանգստանում ենք, որ իր գործը անչափ գնահատում ենք։

Ինչո՞ւ ենք արտահայտում մեր զգացմումքները` երբ նա արդեն չկա։ Ինչո՞ւ չենք զանգում նրան եւ ասում, որ նա անկրկնելի է եւ ոգեշնչում ավելին անելու համար։ Եկեք վերարժեվորենք մեր կյանքը եւ վերանայենք մեր վերաբերմունքը արժանիների նկատմամբ։ Եկեք սիրենք եւ գնահատենք նրանց, երբ նրանք դեռ կան, երբ նրանք տեսնում ու լսում են մեր գնահատանքի խոսքերը»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։



Նման նյութեր