Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքում գրել է.
«Ես ավելի հուզիչ տեսարանի վերջերս չէի հանդիպել. Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբիկայի մոտ 3000 աշխատակիցները (հիմնականում կանայք) այս կերպ վերջին հրաժեշտն էին տալիս օրերս ողբերգական պատահարի զոհ դարձած` ֆաբրիկայի սեփականատիրոջ, վանաձորյան արդյունաբերության առաջատար, մեր հարգարժան համաքաղաքացի Բագրատիոն Դարբինյանի դստերը` Դիաննային։ Վանաձորի համայնաքպետարանը, ավագանին և անձամբ ես, միանում ենք ցավակցություններին, կիսում ենք մեր ընկերոջ անասելի ցավը։
Ննջես խաղաղությամբ, սիրելի Դիաննա»: