Վաչե Արարատի Պետրոսյանը թշնամուն իր համակարգերով ուժեղ հարվածներ է հասցրել, զոհվել է սեպտեմբերի 30-ին անօդաչուի հարվածից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Վաչե Արարատի Պետրոսյանը թշնամուն իր համակարգերով ուժեղ հարվածներ է հասցրել, զոհվել է սեպտեմբերի 30-ին անօդաչուի հարվածից

Վաչե Արարատի Պետրոսյան ծնվել է 1996 դեկտեմբերի 9-ին Սիսիան քաղաքում։ Գերազանց սովորել է, ու 2014թ. անվճար ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի կովկասագիտություն բաժին, բակալավրը ավարտելուց հետո, մագիստրատուրա է ընդունվել բայց, հրաժարվել է, ընդունվել է Վազգեն Սարգսյանի ռազմական ակադեմիա, փայլուն ավարտել։

Ծառայության է անցել Կապանի զորամասում։ ԲՄ21 (Գրադ) համակարգը փայլուն գիտեր, հրաշալի սպա է եղել։ Պատերազմի սկսվելու օրը իրենք Ջրականում են եղել։ Թշնամուն իր համակարգերով ուժեղ հարվածներ է հասցրել, զոհվել է սեպտեմբերի 30-ին անօդաչուի հարվածից իր մարտիկների հետ։ Վաչեն հրաշալի մարդ է եղել, ընկերասեր, բոլորին հասնող:

blognews.am