Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը գրել է.
«Տարօրինակ է… Ծափահարելու փոխարեն ազգովի աղոթում էինք քեզ համար…
Ցավոք, չօգնեց…
Չօգնեց այն մեծ սերն անգամ, որ հանդիսատեսը , ընկերներդ, հարազատներդ շռայլորեն նվիրում էին քեզ… Արժանի էիր… քանի որ ազնիվ էիր, բարի էիր, օգնող ու հարեհաս ընկեր էիր…
Միտքս անգամ կանգ է առնում, երբ անցյալ ժամանակով եմ խոսում քո մասին…
Իրական աստղերն այնտեղ՝ երկնքում դառնում են ամենավառ ու ամենապայծառ աստղը։ Ես կփնտրեմ քեզ այնտեղ, կնայեմ գիշերում շողշողացող ճառագայթներիդ ու կհամոզվեմ, որ այնտեղ՝ քեզ մոտ ամեն բան լավ է։
Ցավակցում եմ բոլորիս…»։