Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից.
«Արևմտյան բանագնացը վաղը գալիս է Երևան
Ըստ տարածվող հաղորդագրությունների վաղը ՀՀ կժամանի Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկը:
Առաջին հայացքից սա սովորական հաղորդագրություն է, բայց…
Նախ Կուլհանեկի կենսագրականը նայելով միանգամից պարզ է դառնում, որ նա այսպես կոչված ԱՄՆ-ի «մարդն» է:
Ավարտել է Ջորջթաունի համալսարանը, հետո աշխատել ԱՄՆ-ում ՌԴ ի հետ կապված փորձագետ, հետո Պրագայում փոխնախարար, իրենց վարչապետի այցերը ԱՄՆ հիմնական կազմակերպիչ և այլն:
Ստեղ հատկանշական է, որ նա գալիս է հանդիպելու կապիտուլյանտին և տուրիստ նախագահին:
Երկրորդ կարծիք չի կարող լինել, որ այս այցը կապված է միջանցք բացելու և ապագա խաղաղության պայմանագիր կնքելու հետ և սույն ԱԳ նախարարը լինելու է հատուկ բանագնաց իր հետ հայերին բերելով որոշակի առաջարկներ Արևմուտքից»: