«Գերագույն հրամանատարը, 44 օրյա պատերազմի ամենաթեժ օրերին զանգահարում է դիրքեր, եւ փորձում է տեղեկատվություն ճշտել հենց առաջնագծից». Վիտալի Մանգասարյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Գերագույն հրամանատարը, 44 օրյա պատերազմի ամենաթեժ օրերին զանգահարում է դիրքեր, եւ փորձում է տեղեկատվություն ճշտել հենց առաջնագծից». Վիտալի Մանգասարյան

Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան էջից.

«Երկրի ղեկավարը, ով պատերազմի ժամանակ` գերագույն հրամանատար է, 44 օրյա պատերազմի ամենաթեժ օրերին զանգահարում է դիրքեր, եւ փորձում է տեղեկատվություն ճշտել հենց առաջնագծից։

Այդ ամենը նկարահանվում եւ հրապարակվում է ։

Հարց է առաջանում։

Ի՞նչ խնդիր է լուծում էս մեղմ ասած շոուն պատերազմի ամենաթեժ օրերին։

Ի՞նչ մեսիջ է փոխանցում երկրի ղեկավարը հասարակությանը, կռվող տղերիքն եւ միջազգային հանրությանը։

Պատերազմի օրերին` երկրի ղեկավարի գլխավորությամբ, ողջ պետական ապարատը զբաղված էր այսօրինակ, ոչ մի խնդիր չլուծող, էժան եւ անիմաստ քարոզչական տրյուկներով, ինչը բնականաբար իր բացասական ազդեցությունը չէր կարող չունենալ առաջնագծում տիրող իրավիճակի վրա։

Եթե անգամ պետական կառավարման համակարգը գործել է, ապա գործել է միայն վիրտուալ հարթակում, ավելի կոնկրետ` ֆեյսբուքում։

Հ.Գ

Կարծում եմ, արժի այդ տղային գտնել եւ մի քանի հարցեր տալ։ Ենթադրում եմ բավականին հետաքրքիր տեղեկություններ կիմանանք»։



Նման նյութեր