««Դուխով» իշխանությունը 7մլն դոլարով ձեռք է բերել գաղտնալսող Պեգասուս ծրագիրը, որով ամբողջությամբ վերահսկվում է հեռախոսը». Բաբկեն Հարությունյան
Advertisement 1000 x 90

««Դուխով» իշխանությունը 7մլն դոլարով ձեռք է բերել գաղտնալսող Պեգասուս ծրագիրը, որով ամբողջությամբ վերահսկվում է հեռախոսը». Բաբկեն Հարությունյան

Բաբկեն Հարությունյանի ֆեյսբուքյնա էջից.

«Օրեր առաջ հրապարակումներ եղան, որ «դուխով» իշխանությունը 7մլն դոլարով ձեռք է բերել գաղտնալսող Պեգասուս ծրագիրը(ինչը չի հերքվել, եթե փորձեն հերքել էլ` փաստը հնարավոր է ապացուցել), որով ամբողջությամբ վերահսկվում է հեռախոսը։ Որոշ բաց աղբյուրների համաձայն, նույնիսկ, եթե հեռախոսով չեն խոսում, բայց այն մարդու մոտ է` ապա հնարավոր է լսել և տեսաձայնագրել ցանկացած շարժ, նաև ընտանեկան խոսակցությունները։ Ավելի պատկերավոր ասած` հեռախոսով կատարվող ցանկացած բան, կլինի որևէ գրառում անել, նկար նայել, թե բանկային գործարք կատարել` Պեգասուսով վարակված հեռախոսների դեպքում վերահսկվում է, հետևաբար և` ցանկության դեպքում կարող են նաև տնօրինել մարդու հեռախոսով գործողություններն ու գործարքները։ Այսօր արդեն վարչապետի պաշտոնում սեփական շողքից վախեցողը հայտարարում է, թե բջջային հեռախոսը հիմնականում պետք է դառնա մարդու նույնականացման գործիք, մարդը պետք է հեռախոսով ֆինանսական և այլ գործարքներ անի, էս անի, էն անի…

Հարց` այսքանից հետո ո՞նց և ինչու՞ պետք է անցում կատարենք հեռախոսային գործարքների, ընդդիմադիր գործիչները, բիզնեսմենները, քաղաքացիները ու՞մ տված անվտանգության երաշխիքով պետք է օգտվեն «հեռախոս նույնականացման գործիքից», և վերջապես, երբ Պեգասուսը սրանք մտցնում են հայկական իրականություն` չե՞ն մտածում, որ իրենցից բացի հավաքագրվող տվյալները նախևառաջ հասանելի են լինելու վիրուս-ծրագիրը գրած կազմակերպության և երկրի համար»։



Նման նյութեր