«Հայաստանի Հանրապետությունը խախտելով միջազգային կոնվենցիաները մարդկանց ստիպում է պատվաստվել». Արսեն Բաբայան
Advertisement 1000 x 90

«Հայաստանի Հանրապետությունը խախտելով միջազգային կոնվենցիաները մարդկանց ստիպում է պատվաստվել». Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից.

«Համաձայն սահմանված կանոների COVID-19-ի դեմ պատվաստման բժշկական հակացուցումում ունեցողներն ազատվում են 14 օրը մեկ ՊՇՌ տեստ հանձնելուց:

Այս կանոնի տրամաբանությունը հուշում է, թե պատվաստման հակացուցում ունեցողները չեն կարող վարակվել և չեն կարող վարակել COVID-19 վարակով: Հակառակ դեպքում նրանցից նույնպես պիտի տեստավորվելու պարտադիր պահանջ դրվեր:

Բայց բոլորս հրաշալի գիտենք, որ այդպես չէ: Նրանք կարող են վարակվել ու վարակել բոլորին իրենց աշխատավայրում:

Այս կանոնը սահմանվել է այն պարզ համոզմունքով, որ տեստի պքրտադրմամբ դրա իրական նպատակին չեն հասնելու, անձը չպատվաստվելու լրացուցիչ իրավունք ունի:

Հետևաբար սա լրացուցիչ ապացույց է, որ Հայաստանի Հանրապետությունը խախտելով միջազգային կոնվենցիաները մարդկանց ստիպում է պատվաստվել»:



Նման նյութեր