«Քաոտիկ մթնոլորտը և խառնիճաղանջ միջավայրը, այս ապազգայինները դարձրել են իրենց համար գործիքակազմ-միջոց, իրենց առջև դրված պետականակործան ծրագրեը անարգել իրականացնելու համար». Գևորգ Գևորգյան
Advertisement 1000 x 90

«Քաոտիկ մթնոլորտը և խառնիճաղանջ միջավայրը, այս ապազգայինները դարձրել են իրենց համար գործիքակազմ-միջոց, իրենց առջև դրված պետականակործան ծրագրեը անարգել իրականացնելու համար». Գևորգ Գևորգյան

Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.

«Մեր երկրի քաղաքական և ռազմական իրավիճակը օրեցօր գեներացնում է բազմաթիվ խնդիրներ, որոնք ձեռնտու են այս իշխանությանը, և որոնք վերջինս օգտագործում է թուրք-ադրբեջանական շահը սպասարկելու նպատակով: Փաստացի՝ քաոտիկ մթնոլորտը և խառնիճաղանջ միջավայրը, այս ապազգայինները դարձրել են իրենց համար գործիքակազմ-միջոց, իրենց առջև դրված պետականակործան ծրագրեը անարգել իրականացնելու համար:

Հոկտեմբերին, ադրբեջանա-թուրքական տանդեմը փորձելու է էլ ավելի ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում։ Թշնամու ծրագրի առանցքը նիկոլ-էրդողան-ալիև եռյակ-ճարտարապետների դերակատարմամբ՝ Սյունիքով միջանցք ունենալն է։ Արցախը օկուպացնելուց հետո, հենց սա է թշնամու օրակարգը:

Իսկ մեր ազգին և պետությանը, այս պահին, այս ճակատագրական շրջանում պետք են այնպիսի դիմադրական միավորներ, որոնք այս ապազգայինների հետ ոչ թե կոմպրոմիսային են, այլ անզիջում, աննահանջ և որոնք պատրաստ են ժողովրդին ոտքի հանել միասնական ճակատով, այլ ոչ թե կարապի, գայլաձկան ու խեցգետնի ինքնանպատակ մարտավարությամբ»։



Նման նյութեր