Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից.
«Հարցեր նիկոլին.
- Ինչու՞ էիր նպատակաուղղված վատացնում Հայաստանի հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ,
- Ինչու՞ էիր բանակի լավը լինելը նմանացրել ելակ ուտելու հետ,
- Ինչու՞ էիր քրեական հետապնդման ենթարկում գրեթե բոլոր մարտական գեներալներին և Արցախը ազատագրողներին,
- Ինչու՞ էիր գնում ՍՈՒ-էր, երբ պատասխանատուները քեզ ասում էին, որ իրենց կարիքը չկա,
- Ինչու՞ էիր փոխում ՊՆ գնման պլանը,
- Ինչու՞ վիժեցրեցիր Սանկտ-Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները,
- Ինչու՞ վերելակում թողեցիր որ թշնամին ամբողջությամբ կահավորի և ինժեներական աշխատանքներ իրականացնի շփման գծի ողջ երկարությամբ,
- Ինչու՞ և ինչ էիր բանակցում թշնամու հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի մեջքի ետևում,
- Ինչու՞ էիր նպատակաուղղված վատացնում Հայաստանի հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ,
- Ինչու՞ էիր հրահրում թշնամուն, թե բա կոմպրոմատ ունեմ ալիևի վրա։ Բա ու՞ր ա,
- Ինչու՞ էիր զավթում գլխավոր հրամանատարի դերը, եթե այն Սահմանադրությամբ կարող էիր ստանձնել միմիայն Հայաստանի կողմից պատերազմ հայտարարելու դեպքում,
- Ինչու՞ էիր բոլորին կոչ անում գնալ առաջնագիծ, բայց չէիր հայտարարում ընդհանուր մոբիլիզացիա,
- Ինչու՞ էիր պատերազմի 2րդ օրը խոսում պարտությունից, թե բա ինչ էլ լինի մենք մեզ պարտված չենք զգա։
Ինձ չես պատասխանում, մի պատասխանի։ Բայց այս բոլոր և այլ հարցերին միևնույնն է պատասխան ես տալու դատարանում` պետական դավաճանության գործով անցնելու ժամանակ…»: