«Էս ձևի անպաշտպան Հայաստանը երբեք չի եղել». Վահան Բաբայան
Advertisement 1000 x 90

«Էս ձևի անպաշտպան Հայաստանը երբեք չի եղել». Վահան Բաբայան

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից.

«Էս ձևի անպաշտպան Հայաստանը երբեք չի եղել:Իրանի ներկայացուցիչները նույնիսկ հայտնում են,որ հայերի կարծիքը չեն էլ հարցնելու և վտանգի դեպքում իրենք են զորք մտցնելու Հայաստան:

Ադրբեջանի ներկայացուցիչները Վրաստանին արդեն հրավիրում են օգտվել դեռ չբացված միջանցքից:

Կարծում եմ չի բացառվում նաև այն սցենարը,որ Թուրքիան,Ռուսաստանը և Իրանը բաժանեն Սյունիքը և ստեղծեն իրենց ազդեցության գոտիները դրանով իսկ փոխեն իրավիճակը արդեն Հայաստանի սուվերեն տարածքում:

Միջանցքի բացման շուրջ տիրող իրավիճակում բացի մեզնից բոլորը կարող են շահած դուրս գալ և «տորթը» կիսել իրար մեջ դե իսկ մենք դարձել ենք դիտորդ մեր սեփական հողում կատարվող աշխարհաքաղաքական իրադարձությունների կիզակետում»:



Նման նյութեր