Լևոն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից.
«Հայաստանի քաղաքական դաշտն ընտրել է ինքնաոչնչացման ճանապարհը…
նիկոլի՝ Հայաստանը միջազգային արենաներում ներկայացնելը հայ ժողովրդի ամոթն է։
Հայ ազգի հերոսական անցյալը գրչի հարվածով ոչնչացրած անձն իրավունք չունի ներկայացնել ինձ և իմ տեսակին։
նիկոլը չի ունեցել և չունի սեփական քաղաքական օրակարգը, և վերջինիս քաղաքական կարիերան սկսվել և ավարտվում է նախկին նախագահների թերացումներով։
Քաղաքական սխալ հաշվարկի պատճառով խորհրդարանական ընդդիմությունն օրեցօր կորցնում է իր վարկանիշը. վառ օրինակ է վերջին երկու-երեք օրերի՝ համացանցը ցնցող տեղեկատվությունների տարածումը հասարակության շրջանում։
Հիմա մի պահ, առանց էմոցիաների, փորձեք պատկերացնել, թե ինչ է զգում քաղաքացին, երբ տեղեկանում է «Մոլիբդենային կոմբինատի 25% բաժնեմասի՝ պետության կառավարմանն անցնելու»,
«ՊՆ-ի ձերբակալությունների շղթայի» մասին և սրան զուգահեռ ականատես է լինում հանրապետությունում ընթացող լայնածավալ շինարարական աշխատանքներին։
Պարզապես մտածե՛ք…
Հ.Գ. Հայաստանին նոր որակի ԱԺ է պետք՝ ընդ որում և՛ իշխանության, և՛ ընդդիմության մասով»։