«2018թ. հոկտեմբերի 2-ը մեր ժողովրդի պատմության մեջ մտնելու է որպես Քաղաքական ՄԵԾԱԳՈՒՅՆ հիմարության օր». Արծրուն Պեպանյան
Advertisement 1000 x 90

«2018թ. հոկտեմբերի 2-ը մեր ժողովրդի պատմության մեջ մտնելու է որպես Քաղաքական ՄԵԾԱԳՈՒՅՆ հիմարության օր». Արծրուն Պեպանյան

Արծրուն Պեպանյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2018Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ը ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՀԻՄԱՐՈՒԹՅԱՆ ՕՐ

Վաղը հոկտեմբերի 2-ն է:

2018թ. հոկտեմբերի 2-ը մեր ժողովրդի պատմության մեջ մտնելու է որպես Քաղաքական ՄԵԾԱԳՈՒՅՆ հիմարության օր:

Բոլոր նրանք, ովքեր այդ օրը շրջափակել էին ԱԺ-ն, քաշքշում էին դեպուտատներին, ճնշում գործադրում խորհրդարանի վրա, նաև նրանք, ովքեր հեռվից քաջալերում էին նրանց ու ծափահարում, ճիշտ կանեն վաղը երեկոյան գնան ԱԺ դարպասների մոտ (ձեզ արդեն ներս չեն թողնի այգու տարածք), մոմ վառեն ու ծնկի գալով ներում խնդրեն`

– Արցախի ոգուց,

– հազարավոր զոհերի հոգիներից,

– հազարավոր վիրավորներից,

– տասնյակ հազարավոր բռնագաղթվածներից,

– այս օրերին երկրի վիճակի համար տառապողներից`

երեք տարի առաջ գործած իրենց քաղաքական հիմարության համար:

Եթե այդ մարդիկ չեն գիտակցում, որ իրենց գործած քաղաքական հիմարության հետևանքով եղավ ամենը, ապա ամսի 4-ի Վերելքի եթերում կներկայացնեմ ասվածի հիմնավորումները»։



Նման նյութեր