«Քիչ մը զուսպ եղեք և եղիցի վակցիանացիա, որն ի դեպ ոչ մի բան չի երաշխավորում». Անուշ Սեդրակյան
Advertisement 1000 x 90

«Քիչ մը զուսպ եղեք և եղիցի վակցիանացիա, որն ի դեպ ոչ մի բան չի երաշխավորում». Անուշ Սեդրակյան

Անուշ Սեդրակյանի ֆեյսբուքյան էջից.

«Հարգարժան ամերիկաբնակ և եվրոպաբնակ հայրենակիցներ։

Խնդրում եմ պատվաստման թեման բարձրացնելիս խոհեմ և իրատես լինել։

Եվ հիշել, որ ՀՀ կոչվող անօդաչու սկող օդանավի հուսահատ ուղևորները.

1 չունեն նորմալ պատվաստանյութ ընտրելու հնարավորություն, կոնկրետ պֆայզեր

2 Չունեն հիվանդության ախտորոշման և ճիշտ բուժման հնարավորություն

3 Չունեն ազատ տեղաշարժի հնարավոորություն

Ձեռի հետ էլ չունեն լույս ,ջուր,սահման և հայրենիք։ Կասեք`ձեր խելքից ա։ Համամիտ եմ։

Բայց դուք էդ ամենը ունեք ոչ ձեր խելքով,այլ տվյալ երկրի երաշխիքով

Քիչ մը զուսպ եղեք և եղիցի վակցիանացիա, որն ի դեպ ոչ մի բան չի երաշխավորում»:



Նման նյութեր