Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից.
«Իրանի նկատմամբ թուրք-ադրբեջանա-իսրայելական ագրեսիայի և տարածաշրջանային հնարավոր բախման վտանգի մասին խոսել էի 2020-ի դեկտեմբերին ՀՀ ԱԺ-ում։ Այն ժամանակ քաղաքական մի շարք կառույցներ համարեցին, որ անիրատեսական մտքեր եմ հայտնում։ Իսկ ես ասել էի հետևյալը.
«Արցախը դառնում է հենակետ՝ Իրանի վրա թուրք-ադրբեջանական հարձակման համար:
Ադրբեջանաթուրքական ախորժակը բացվել է։ Նրանք կարողացան հեշտությամբ (մոտ 12,000 ադրբեջանցի, թուրք և ահաբեկիչ զոհ տալով) գրավել Արցախի մեծ մասը։ Հիմա նրանց թիրախում Իրանն է, մանավանդ որ ԱՄՆ-ից և Իսրայելից ստացել են ազդակները։
Շարունակում եմ պնդել, որ Հայաստանը պարտավոր է օր առաջ հավաքել իր ռեսուրսները և ամրացնել սահմանները, հնարավորինս միավորել ռազմական հնարավորությունները Ռուսաստանի հետ։ Իրանը առավելագույնը մի քանի ամիս անց ենթարկվելու է խոշորամասշտաբ ագրեսիայի, թերևս, վերջին 30 տարվա ամենածավալուն հարձակմանը, որին մասնակից կլինեն ինչպես Իսրայելի, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի որոշ երկրների, Թուրքիայի, Ադրբեջանի զինված ուժերը, այնպես էլ ահաբեկիչները, որոնք հիմա տեղակայված են Արցախի գրավյալ տարածքներում»»: