«Հրապարակ»-ը գրում է.
«Պետական և մասնավոր հիմնարկներում բունտ է հասունանում իշխանությունների նկատմամբ, պատճառն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է կամ նրա հանրահայտ որոշումը, որը պետական տարբեր գերատեսչությունների փնթի աշխատանքի արդյունքում լրացուցիչ ֆինանսական խնդիրներ է ստեղծել աշխատողների համար։
Ի սկզբանե տարածեցին ինֆորմացիա, թե հենց հոկտեմբերի 1-ից տեսչական մարմնի օգնությամբ կսկսվեն «ռեյդեր»` կպահանջեն գրանցամատյաններ, պատվաստման սերտիֆիկատներ և 72-ժամյա վաղեմության ՊՇՌ բացասական թեստի տեղեկանք, իսկ չունեցողներին միանգամից կսկսեն պատժել:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ օրենքի պահանջը սխալ են մեկնաբանել՝ թեստի արդյունք ցույց տալու պարտավորությունը ծագում է միայն հոկտեմբերի 14-ից հետո:
Բայց սեպտեմբերի վերջին օրերին հազարավոր աշխատողներ արդեն թեստեր են հանձնել՝ 7-15 հազար դրամ վճարելով, և հիմա սպասում են, որ պետությունը պետք է լուծում գտնի, կոմպենսացնի իրենց վնասը»:
Մանրամասները՝ թերթի համարում: