
Սիրված երգիչ Հայկոյի հոգեհանգստին ներկա էր մի աղջիկ, ով շատերի ուշադրությունն էր գրավել: Աղջիկն այնքան նման է Անահիտ Սիմոնյանին, որ անգամ մամուլում հրապարակումներ եղան, որ հուզված աղջիկն Անահիտ Սիմոնյանն է:
Անահիտ Սիմոնյանին բացառիկ նմանությամբ այդ աղջիկն իրականում ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Դիանա Հարությունյանն է, որը տարիներ առաջ մասնակցել է ամենաքննարկվող հեռուստանախագծերից մեկին՝ «X Factor»-ին: Աղջիկն իրապես բավականին նման է երգչուհի Անահիտ Սիմոնյանին, ինչն էլ իր հերթին տարակարծությունների առիթ է դարձել: