168.am-ի նոր՝ «Ժամանակակաից սեր» շարքը շարունակում է ներկայացնել սիրո պատմություններ իր ընթերցողին: Մեր հերթական հերոսները Սուսաննան ու Կարոն են, ովքեր, անցնելով բազմաթիվ դժվարությունների միջով, այսօր կանգուն ընտանիքի են ստեղծել և առաջ են ընթանում երջանկության ճանապարհով՝ իրականացնելու իրենց բոլոր նվիրական երազանքները:
«Երբեք չէի մտածի, անգամ թաքուն, որ հենց ինքն է լինելու իմ կյանքի իմաստն ու ողջ կյանքիս ուղեկիցը. դե աղջկական երազանքներ կան, չէ՞, ինչպիսին պիտի լինի իդեալդ… ես էլ ունեի, ու ասեմ՝ Կարոյի հակապատկերը (ծիծաղում է,- Ա.Գ.):
Ինքս էլ չհասկացա՝ ինչպես սիրահարվեցի: Ինքը շատ ամուր բռնեց ձեռքս ու սովորեցրեց չվախենալ սեփական զգացմունքներից, չվախենալ սիրելուց ու պայքարել։
Մեր հարաբերություններին բոլորն էին դեմ, բայց երբ սերը ուժեղ է, իսկական է, ուրեմն ոչ մի խոչընդոտ չի կարող այն փոշիացնել
Կարոն իմ մեջ ապրող ու պայքարող ես-ն է։
Իսկ ես՝ իր մտածող ու գաղափարներ տվող ես-ը։
Ինքը համբերատար է, երբեք չի նեղանում, ես՝ ճիշտ հակառակը:
Մեր սերն ունի արդեն իր ստեղծած հրաշքը։
Հիմա մեր նպատակներն ու երազանքներն իրենց անունն ունեն։
Ստացվեց այնպես, որ մեր փոքր ու երիտասարդ ընտանիքը շատ փորձություններ տեսավ, բայց մեկս մյուսի ձեռքը շատ ամուր ենք բռնել ու առանց ընկճվելու առաջ ենք գնում:
Հենց դա է սերը՝ շատ ուժող ու իսկական»:
Շարքի հեղինակ՝ Անի Գաբուզյան