Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.
«Մի քիչ ազատ ժամանակ ունեի, որոշեցի Ստեփանակերտում պտտվել: Վալեքսի հետևը այգի կա, ըտեղով քայլում եմ, մեկ էլ տեսնեմ տուրնիկների վրա պարապող մի հատ էրեխա: Ես էլ, որ տենց սպորտով զբաղվող էրեխեքի եմ տեսնում, անպայման հարցուփորձ եմ անում:
-Բարլուս:
-Բարև:
-Անունդ ի՞նչ ա:
-Գոռ:
-Ստեփանակերտի՞ց ես, Գոռ:
-Չէ…
-Բա որտեղի՞ց:
Հոգոց ա քաշում.
-Հադրութից…
Ըտեղ ես էլ եմ լռում մի քանի վայրկյան…
-Հենց Հադրութ քաղաքի՞ց ես, թե գյուղերից:
-Չէ, Թաղասեռից:
Ուզում եմ հեռախոսիս մեջ գրանցեմ, բայց լավ չեմ լսում անունը, նորից եմ հարցնում.
-Որտեղի՞ց:
-Տվեք կգրեմ:
Հեռախոսս տալիս եմ ու տառ առ տառ գրում ա հայրենի գյուղի անունը, որ հանկարծ ես սխալ չգրանցեմ:
-Ստեղ պարապո՞ւմ ես, Գոռ:
-Չէ, դասերից հետո եմ գալիս զբաղվում:
-Իսկ ինչ որ բան պարապե՞լ ես:
-Հա, Հադրութում բոքս էի պարապում:
-Կուզե՞ս էս տրյուկներդ նկարեմ, քցենք ֆեյսբուք, մարդիկ քեզ տեսնեն: Ես տենց բլոգեր եմ էլի:
-Հա,-աչքերը փայլում են:
Անդրյան Գոռին խոստացել եմ, որ իր էս վիդեոն լիքը մարդ ա նայելու ու իրան ճանաչի: Նայեք վիդեոն, տարածեք թող նայեն, էս էրեխու մոտ խայտառակ չլինեմ, ասել եմ բլոգեր եմ»: