Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան էջից.
«Անցյալ տարի, հոկտեմբերի 3-ին, ժամը 12։00 նիկոլը պետք ա՞ հայտարարեր Արցախի ճանաչման մասին։
Դա էր հուշում օրվա ընթացքը, իշխանամետները ու ՊՈԱԿ-ի ոջիլները «recognize Artsakh» ֆլեշմոբ էին սկսել առավոտվանից։
Վերջին պահին ելույթը չեղարկվեց ու տեղափոխվեց ավելի ուշ ժամի, իսկ ժամը 17։00-ից քիչ անց մենք լսեցինք անիմաստ ու բոցաշունչ ելույթ ինչ-որ նոր Սարդարապատի մասին։
Արցախի ճանաչումը պատերազմի 7-րդ օրը պլանավորված ա եղել նաև նախկինում, դա թույլ էր տալիս Հայաստանին ամբողջությամբ ներգրավվել Արցախի պաշտպանությանը իր կանոնավոր ստորաբաժանումներով։
Արցախի չճանաչման վրա պատերազմի ընթացքում զարմացել էր նաև Ռուսաստանի նախագահը։
Ո՞ւմ հրահանգով կամ ինչ պատճառով փաշինյանը որոշեց հետ կանգնել Արցախի ճանաչումից, որը կթողներ միանգամից լուծել մի քանի մարտավարական հարցեր։
Հ.Գ. Անցյալ տարի այս օրը ընկավ Մատաղիսը, բայց դրա մասին մենք իմացանք միայն պատերազմից հետո»։