«Բացահայտ կոռուպցիա». Ավետիք Իշխանյան
Advertisement 1000 x 90

«Բացահայտ կոռուպցիա». Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից.

«Պետք չէ տնտեսագետ լինել, ակնհայտ անօրինականությունները նկատելու համար։ Հայտնի է, որ կախված երկրի տնտեսական վիճակից, նաև քաղաքական փոփոխություններից, երբեմն պետությունը կարող է ամբողջությամբ կամ մասնակի ազգայնացնել տարբեր ձեռնարկություններ։ Սակայն, այդ գործընթացը իրականանում է միայն ու միայն օրենքով։ Իսկ ինչ է կատարվում այսօրվա «կոռուպցիայից զերծ» Հայաստանում։

Դիմակավորված անձանց ներխուժում, ահաբեկումներ և ստուգումներ Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատում և հետո, հանկարծ կոմբինատի բաժնետերերը «մեծահոգաբար» վարչապետի աշխատակազմին են «նվիրում» կոմբինատի բաժնետոմսերի 15%-ը։

Ուշադրությու՛ն, ոչ թե օրենքով, այլ «բարի կամքով», ոչ թե պետությանը, այլ վարչապետի աշխատակազմին, որը պարզ չի ֆիզիկակա՞ն, թե՞ իրավաբանական անձ է և կարող է զբաղվել բիզնեսով։

Իսկ Հայաստանում «ընտրվում» է հակակոռուպցիոն ինչ-որ կառույց, գործում են ինչ-որ «իրավապահ» մարմիններ։

Իհարկե, սրանք վարչապետի գրպանային կառույցներն են, իրենց թզուկ ղեկավարներով։ Իսկ ի՞նչ են մտածում տարբեր հասարակական կազմակերպությունները, որոնք պայքարում են կոռուպցիայի դեմ։

Ներեցեք՝ «պայքարում» էին․․․»:



Նման նյութեր