«Պարոն Քոչարյան, ձեզ նստացնելն ու ազատելը էլի հանուն իրենց աթոռի էր արվե՞լ». Արթուր Դանիելյան
Advertisement 1000 x 90

«Պարոն Քոչարյան, ձեզ նստացնելն ու ազատելը էլի հանուն իրենց աթոռի էր արվե՞լ». Արթուր Դանիելյան

Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից.

«Սերժը հելնում ասում ա որ Փաշինյանի իշխանության հենասյունը Քոչարյանն ա, վերջինս էլ որոշում ա ձիով քայլ անի ու երկու ժամանոց լրիվ դատարկ, երբեմն էլ էժան կռուտիտներով համեմված ասուլիս տա:

Դեմից մտավ թե բա՝ իշխանությունները ռուսիֆիկացնում են Արցախյան կարգավորումը ու այն վերածում ռուս-ադրբեջանական բանակցությունների: Հլը մի կողմ դնենք, որ Քոչարյանը, ով իրեն ներկայացնում էր որպես Մոսկվայի արտակարգ և լիազոր դեսպան Հայաստանում, բողոքում է ինչոր բանի ռուսիֆիկացումից ինչը ինքնին զավեշտալի է, բայց էլ ավելի նողկալի է սա երբ համադրում ես իր ասածը իրականության հետ: Իրականության որտեղ ԵԱՀԿ-ն վերջապես հետ եկավ բանակցային սեղան, Փաշինյանն էլ պնդում է, որ կհանդիպի Ալիևի հետ: Էլ չասեմ որ ԱՄՆ դեսպանը հայկական քաղաքական դաշտի փաստորեն ամենա արցախասեր գործիչը դուրս եկավ անընդհատ կարգավիճակի մասին խոսելով:

Հետո երբ դեմը դնում են որ իբր թե սորոսածին արևմտամետ իշխանությունները փաստացի ամենառուսամետը դուրս եկան ասում է՝ դե գիտեք ինչ կա, իրենք հանուն իրենց աթոռի ամեն ինչ էլ կանեն: Ստեղ հարց ա առաջանում՝ ձեզ պարոն Քոչարյան, ձեզ նստացնելն ու ազատելը էլի հանուն իրենց աթոռի էր արվե՞լ: Լրագրողի ճշտող հարցին ԶՊՄԿ-ի բաժնեմասերի փոխանցման վերաբերյալ Քոչարյանը պնդում է, որ կառավարությանը 15% փոխանցելը կոռուպցիոն գործարք է ու չի մեկնաբանում էն փաստը որ գերմանացիքի փոխարեն սեփականատեր է դարձել ռուսական բաժնետերը: Ստեղ էլ զավեշտը նրանում է որ օրինակ ինձ միշտ թվացել է որ կառավարության գույքը օտարելն է պարունակում կոռուպցիոն ռիսկեր, ոչ թե կառավարությանը ինչոր բան նվիրելը:

Հետո փորձում է գեներալիտետի ուսերից պատասխանատվությունը հանել (տենաս խի՞) ու պնդել որ իրենց քաղաքական նկատառումներով են ձերբակալում ու կոչ է անում գեներալներին «խոսել»: Ու ստեղ էլի հարց ա առաջանում ում ա պետք են գեներալը որ տարիներով պիտի սպասի ու խոսի միայն եթե իրեն ինչոր բան է սպառնում, էլ չասեմ որ ասելու բան ունենային վաղուց կասեին վարչական դատարան դիմելու փոխարեն:

Լրագրողը հարցնում է թե ինչու Քոչարյանը Փաշինյանի հետ բանավեճի չգնաց, Արցախի առաջին, Հայաստանի երկրորդ ու տենց… մարդը ֆռում ասում ա դե ես դուելի կողմնակից եմ: Տենց լավ չի Նազարյան Լենային կանչի դուելի, մե երկու հատ քացով տուր բերնին, ֆռա ասա՝ տեսա՞ք, որ ես ճիշտ էի…

Վերջում էլ հին ու բարի թեզը մխեց՝ ժողովուրդն է մեղավոր որ Փաշինյանը դեռ կա: Ասել կուզի՝ էս հիմար ժողովուրդը չի հասկանում որ Քոչարյան Ռոբերտն է իր միակ փրկությունը ու որ ուրիշ ոչմեկ չի լինելու… Սերժ Սարգսյանը հակառակն է պնդում, բայց երբ լրագրողը փորձեց Քոչարյանից մեկնաբանություն ստանալ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարության վերաբերյալ Քոչարյանը ասեց՝ էդ հարցը Սարգսյանին տվեք:

Ազատիչ էս մարդը չի հասկանում ինչ ես ասում: Մի փոքր ավելի մատչելի կբացատրե՞ս, թե ստիպված ես պիտի բացատրեմ…

Հետահաշվարկ սկսեմ… ինչ անեմ…»:



Նման նյութեր