Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից.
«Դե ինչ, հետաքրքիր է իշխանությունների տեսակետները լսել «խաղաղության դարաշրջանի» սկզբի համար Ադրբեջանից բոլորովին հանդուգն Իլհամ Ալիևի շուրթերով «դրական ազդանշանների» նոր հոսքի վերաբերյալ, որի մասին կառավարությունը սիրում է բղավել ամեն «միջազգային և ներքաղաքական» անկյունում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ արեց Հայաստանին հրաժարվել փոխվրեժի փորձերից և խոստացավ խստորեն ճնշել հայկական կողմից ցանկացած սադրանք:
«Մի ջղայնացրեք մեզ, ձեզ խելոք պահեք: Եթե ձեզ խելոք պահեք, կկարողանաք խաղաղ ապրել: Իսկ եթե մեր դեմ կրկին ինչ -որ սադրանք, հայտարարություն կամ գործողություն լինի, մենք ձեր գլուխը կկոտրենք՝ առանց որևէ մեկին նայելու: Ոչ ոք չի կարողանա պաշտպանել ձեզ »,- պետության ղեկավարի խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը:
Հայաստանի նկատմամբ Ալիևի հերթական այլանդակ հարձակումը վերաբերում է ոչ միայն իշխանություններին, այլև բոլորիս, այս տականքը վիրավորում է բոլորիս և դա անում է հատուկ հաճույքով և, ի դեպ, հեռահար քաղաքական նպատակներով:
Հիմա հարցն այն է՝ պատրա՞ստ են արդյոք «հպարտ քաղաքացիները» և Հայաստանի «խաղաղասեր» իշխանությունները իրենց “խելոք» պահել ադրբեջանական տեսլականին համապատասխան,հն՞։
Իսկ ինչ՞ է «խելոքը» և ինչը՞՝ ոչ: Իսկապես հույս ունեմ, որ մենք բոլորս հասկանում ենք, որ «խելոք պահիր» արտահայտությամբ Ադրբեջանի նախագահը նկատի ունի հայերի համաձայնությունը Արցախի ոչնչացմանն ու Հայաստանի մասնատմանը:
Եվ կրկին … համաձա՞յն եք «խելոք» պահել ձեզ :
Ազատ զգացեք, պատասխանեք»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.abovyan.397/posts/889540775287858