Մարկ Ցուկերբերգը 6.6 միլիարդ դոլար կորցրեց Facebook-ի գլոբալ խափանումների պատճառով
Advertisement 1000 x 90

Մարկ Ցուկերբերգը 6.6 միլիարդ դոլար կորցրեց Facebook-ի գլոբալ խափանումների պատճառով

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, ընկերությանը պատկանող սոցիալական ցանցերի եւ ծառայությունների գլոբալ խափանումների ֆոնին, կորցրել է 6.6 միլիարդ դոլար եւ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում իջել է վեցերորդ տեղը, հայտնի է դարձել Forbes Real-Time-ի տվյալներից:

Ըստ Forbes-ի՝ Ցուկերբերգի կարողությունը նվազել է 5.4 տոկոսով կամ 6.6 մլրդ դոլարով՝ հասնելով 116.1 մլրդ դոլարի, գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այսպիսով, Facebook-ի տնօրենը ամենահարուստ մարդկանց ցուցակում հինգերորդ տեղը զիջել է Oracle ծրագրային ապահովման նախագծող համահիմնադիր Լարի Էլիսոնին, որի կարողությունը կազմում է 117.8 միլիարդ դոլար:

news.am