Եղանակը Հայաստանում. Ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճաբոնվ. թաց ձյուն է գալու
Advertisement 1000 x 90

Եղանակը Հայաստանում. Ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճաբոնվ. թաց ձյուն է գալու

Հոկտեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-ին կնվազի 8-10 աստիճանով։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Քամին հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-ից 6-ը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Ինչպես «Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում հոկտեմբերի 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +12+14։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +6+10,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +5+8,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +9+12,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +4+7,

Լոռիում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +2+6,

Տավուշում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +5+9,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +3+6,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +10+13,

Արարատում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +13+16,

Արմավիրում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +13+16,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +6+10,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +13+16,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +9+14,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +5+8,

Արցախում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +9+14։



Նման նյութեր