Հորդորում ենք մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով․ ՃՈ
Advertisement 1000 x 90

Հորդորում ենք մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով․ ՃՈ

Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ հորդորելով վարորդներին մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով։

«Հարգելի´ վարորդներ, հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներ են` ձյան և անձրևի տեսքով: Մարզերում որոշ ճանապարհահատվածներ դժվարանցանելի են, իսկ Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարներով երթևեկելու համար։ Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները՝ հորդորում ենք մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,- ասված է հայտարարության մեջ: