«Բրեժնևը դառնում է ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ – ну ты даёшь Карен Серобыч…»
Advertisement 1000 x 90

«Բրեժնևը դառնում է ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ – ну ты даёшь Карен Серобыч…»

Ալիկ Գևորգյանն իր էջում գրել է. Հին սովետական անեկդոտ հիշեցի։ Նախ, բարին ու նվիրվածությունը ԲՈԼՈՐԻՍ հետ։

Ինքնաթիռի մեջ Բրեժնևն է, Ալիևը, Շևարնաձեն ու ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ։

Ինչ-որ վթարի հետևանքով ինքնաթիռի հրամանատարը ասում է, թե՝ Լեոնիդ Իլյիչ, հնար չկա, պետք է կախվեք ինքնաթիռի թևերից: Դե, ստիպված 4-ն էլ կախվում են։ Որոշ ժամանակ անց հրամանատարը կրկին գալիս և ասում է, թե՝ ընկեր գերագույն, եթե մեկը իրեն չզոհի հանուն փրկության, ապա բոլորս կկործանվենք։

Դե, Բրեժնևն էլ աջ ու ձախ նայելով ասում է, թե՝ ընկերներ, ես գերագույնն եմ, դե ինքներդ եք գիտակցում։

Շևարնաձեն, թե՝ ես էլ գերագույն կենտկոմի անդամ եմ, նույնն էլ Ալիևն է ասում։

Դեմիրճյանն էլ ասում է՝ պարզ է, հասկացա (գերագույն կենտկոմի անդամ չէր, քանզի, կոպիտ ասած, *ռ մտնող էլ չէր նրանց պես), հանուն կոմունիստական կուսակցության կյանքս կզոհեմ, սակայն վերջում մի 2 բառ։

Բրեժնևը, թե՝ հարց չկա ԿԱՐԵՆ ՍԵՐՈԲԻՉ։

ԴԵՄԻՐՃՅԱՆՆ էլ լիաթոք ասում է՝ Կեցցե՛ Լեոնիդ Իլյիչը:

Էս երկուսը ուրախությունից, սովորության համաձայն ծափահարում, թևերը պոկվում ու ընկնում են վար։

Բրեժնևը դառնում է ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ – ну ты даёшь Карен Серобыч:

Հետևություն. Մոսկվա վազողներին՝ արա՜ դե մարդ եղեք, մարդ ու հայ մնացեք, եթե կարող եք բնականաբար, ձեզ չեք հարգում, գոնե ԵՐԿԻՐԸ հարգեք։

Բոլոր դավադիրները ու քծնվողներն էլ ցած պիտի ընկնեն և անդառնալիորեն։

ՄԵ՛ՆՔ ԵՆՔ ՏԵՐԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ, ԸՆՏՐՈՂՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՐՈՂԸ։

Ալիկ Գևորգյանի էջից



Նման նյութեր