Ընկերս հրավիրել էր Վարդան Պետրոսյանի ներկայացման…
Ելույթի վերջում պարոն Պետրոսյանը խնդրեց սոցցանցերում կիսվել տպավորություններով, քանի որ այլ գովազդի տեսակներ չեն կիրառվում կոնկրետ այս ներկայացման համար։ Դե ինչ, ընդառաջելով արտիստի խնդրանքին՝ 2 խոսքով կիսվեմ տպավորություններով այն մասի վերաբերյալ, որի ընթացքում դեռ քնած չէի:
Չնայած նրան, որ ընդհանուր առմամբ Վարդան Պետրոսյանին համարում եմ տաղանդաշատ մարդ, ի սկզբանե գնում էի ներկայացման այն սպասելիքով, որ դժվար թե խնդալու բաներ տեսնեմ, ավելի շատ հույս ունեի լսել հետաքրքիր մտքեր, դիտարկումներ, եզրահանգումներ, վերջ ի վերջո ինտելեկտուալ մտավորական է մարդը։ Պետք է սակայն խոստովանեմ, որ նման անբովանդակ, անիմաստ, չխնդալու բան քիչ եմ տեսել իմ կյանքում։ Ամենից շատ չեմ սիրում, երբ հորինում են ինչ-որ խնդիր ու խոսք կառուցում, խրատներ տալիս հանրությանը ելնելով այդ գոյություն չունեցող, մտացածին խնդրից։ Օրինակ, պարոն Պետրոսյանը պնդում է, որ մենք չենք գնահատում պատերազմից վերադարձած տղաներին, որ մեղադրում ենք նրանց պարտության մեջ, մեղադրում, որ ողջ են վերադարձել և չեն զոհվել մարտի դաշտում։ Ես, որպես մարդ, որը բավականին շատ ժամանակ է անց կացնում սոցցանցերում, տեսել եմ հազար տեսակ անհեթեթ վարքագիծ, հիմար պնդում-կարծիքներ, բայց երբեք չեմ առնչվել նման բովանդակությանը։ Ո՞րտեղ է նման բան տեսել արտիստը՝ չգիտեմ, ամեն դեպքում սա վստահաբար տարածված երևույթ չէ, արհեստական ինչ-որ խնդիր է, որի վրա մտքեր է կառուցում հեղինակը։ Հետո, փորձում է ծաղրել ՀՀ բոլոր առաջնորդներին, բայց անում է դա խայտառակ վատ (այդ թվում և Նիկոլի մասով): Սկզբում ասում է, որ ամեն մեկը պետք է խոսի այն բանից, ինչից հասկանում է, մի քիչ պատմում մշակույթի վերջին մի քանի նախարարներից ու մեկ էլ անցնում պատերազմին։ Այստեղ մտավորականը պնդում է, որ մենք 44-րդ օրվա դրությամբ արդեն կամաց-կամաց դզվում էինք, հակագրոհներ պիտի անեինք, դուխներս տեղն էր, մեկ էլ հոպ՝ ստորագրեցին կապիտուլյացիան։ Այսինքն, սաղ լավ էր, հաղթելու վրա էինք, Նիկոլն էլ դե բռնեց ու էշ-էշ ստորագրեց։ Да что ты черт побери такое несёшь, Вардан ??? Անցնում ա Սերժին։ Ասում ա լրագրողը հարց է տալիս Սարգսյանին, թե ինչ կասեք ի պատասխան Ալիևի հայտարարությանը, որ ինքը հաղթել է նաև Ձեզ ու Քոչարյանին։ Ստեղ մեյմունություններ անելով ասում ա ուշադրություն, գիտե՞ք ինչ ա պատասխանում Սարգսյանը։ Ասում ա դե Ալիևը կոմպլեկսավորված ա իմ հանդեպ, դրա համար նաև ինձ ա ուզում վերագրել պարտությունը։ Էդ ցիտատի վրա մի հիմար մոնոներկայացում է խաղում, ծաղրելով այդ խոսքը, ցույց տալով թե իբր ինչպես կարող է Ալիևը կոմպլեքսավորվել Սարգսյանից: Է հա, ի՞նչն ա սխալ ասում, այ մտավորական։ Դու ուրիշ բացատրություն ունե՞ս Ալիևի էդ խոսքին։ Ինչի՞ ա պարտադիր ուզում ցույց տալ, որ ինքը նաև նախագահներին ա հաղթել։ Ակնհայտ չի՞, որ պարտվածի կոմպլեքս ունի իրա ողորմածիկ հոր հետ միասին։ Լավ, եթե համաձայն էլ չես, արդո՞ք սա էդ կարգի ծաղրելու բան ա։ Վստահաբար չէ, ընկեր մտավորական, դու հիմարությամբ ես զբաղված բեմի վրա։
Մի խոսքով, ընկերներ ջան, վերջում չգիտեմ էլ ինչեր ա խոսել, քանի որ քնել էի, բայց ամսի 11-ին էլի ունի ներկայացում, եթե հետաքրքրեց՝ գնացեք նայեք, ինձանից հասնում էր կիսվել տպավորություններով, ինչ էլ փորձեցի անել։
Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից