Արման Աբովյանն իր էջում գրում է. «Հերթական «դրական ազդակ» է փոխանցում Հայաստանի սուպերխաղաղասեր և գերարհեստավարժ թավշյա-պողպատե իշախություններին, ֆաշիստական Ադրբեջանի ֆաշիստ նախագահ Ալիև Իլհամը։
Ահա «յուղը վրեն» դրական ազդակի բովանդակությունը՝ «Մենք այնպիսի հզոր և ուժեղ Ադրբեջան, Ղարաբաղ և Զանգեզուր կկառուցենք, որ մեզ կնախանձի ամբողջ աշխարհը» ասաց Ալիևը։
Հիմա հարց «հպարտ քաղաքացիներին», այս «դրական ազդակի» բովանդակությունը ձեզ չի՞ լարում։
Օրինակ, որ ֆաշիստ Ալիևը սպառնում է հայաստանյան Սյունիքը և Արցախը «կառուցել և հզորացնել» Ադրբեջանի կազմում։
Չէ’ ինձ զուտ հետաքրքիր է, էլ ինչ պիտի անեն թուրքերը և ադրբեջանցիները, որ Հայաստանի բնակչությունը ի վերջո հասկանա, որ թուրք-ադրբեջանական «կառուցողական» խուժանը շուտով կներխուժի իրենց ննջասենյակ։
Սա ուղիղ իմաստով։
Հը՞ն…»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.abovyan.397/posts/890759755165960