«Շվեդիայում ժամանակավոր կասեցրել են Մոդեռնայի կիրառումը 18-30 տարեկանների համար». Վահագն Մխոյան
Advertisement 1000 x 90

«Շվեդիայում ժամանակավոր կասեցրել են Մոդեռնայի կիրառումը 18-30 տարեկանների համար». Վահագն Մխոյան

Վահագն Մխոյանի ֆեյսբուքյան էջից.

«Ուրեմն երեկ Շվեդիայում ժամանակավոր (մինչև դեկտեմբեր) կասեցրել են Մոդեռնայի կիրառումը 18-30 տարեկանների համար։ Որովհետև կա միոկարդիտի ու պերիկարդիտի փոքր ռիսկ։

Շվեդիայի առողջապահության նախարարության պռես-ռելիզում հղում են անում հուլիսի 16-ին կազմված ու հուլիսի 19-ին հրապարակված մի փաստաթղթի վրա, որում նշվում է, որ մայիսի դրությամբ Մոդեռնայից հետո արձանագրվել է միոկարդիտի ու պերիկարդիտի 19-ական դեպք։ Ընդ որում նույն փաստաթղթում 145 ու 138 դեպք էլ Փֆայզերից կիրառումիցա արձանագրված, բայց Փֆայզերը շարունակվելու է կիրառվել (ենթադրում եմ, որ մայիսի դրությամբ տոկոսայինով Մոդեռնայից ավելի շատ է եղել)։

Հմի մի հարցնող լինի, ախպեր, դուք հո չուզող չե՞ք, յանիմ էս 3 ամիս հետո խի՞ հիշաք։ Էս Բազմաչարչարին էլ դե էդա պատճառ էր պետք երկար սպասված Մոդեռնայով չպատվաստվելու համար։

Ի դեպ, Շվդիայում բնակչության 84.7%-ը պատվաստվածա գոնե մեկ դոզայով, այդ թվում 18-30 տարիքային խմբում 70%-ից ավելին»։



Նման նյութեր