«Կապանի Ալ․ Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը՝ մեղադրյալի աթոռին
Advertisement 1000 x 90

«Կապանի Ալ․ Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը՝ մեղադրյալի աթոռին

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հռիփսիմե Ազատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2006թ. հունվարի 3-ից մինչև 2019թ. մայիսի 21-ն ընկած ժամանակահատվածում, հանցագործության միջոցները, հանցավոր ճանապարհով ձեռք բերած առարկաները՝ գումարն իրացնելու, ինչպես նաև խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է 1991թ. ապրիլի 1-ից մինչև 2019թ. ապրիլի 12-ը ընկած ժամանակահատվածում «Կապանի Ալ․ Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնը զբաղեցրած Կամո Արզումանյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով, ինչպես նաև շահադիտական նպատակով և խմբային շահերից ելնելով՝ միասնական դիտավորությամբ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու եղանակով կազմված կեղծ պաշտոնական փաստաթղթերի օգտագործմամբ իրեն վստահված ՀՀ պետական սեփականություն հանդիսացող ֆինանսական միջոցների առանձնապես խոշոր չափերով՝ 7․959․042 ՀՀ դրամի վատնմանը:

Լենա Արզումանյանին, Անահիտ Ավանեսյանին եւս մեղադրանք է առաջադրվել :