«Հայաստանն ամբողջովին է միջանցք դառնում` վերեւից ներքեւ, աջից ձախ, նաեւ բոլոր պատուհաններն ու դռներն են բաց, իսկ պատերը՝ ծակերով լի». Ստեփան Դանիելյան
Advertisement 1000 x 90

«Հայաստանն ամբողջովին է միջանցք դառնում` վերեւից ներքեւ, աջից ձախ, նաեւ բոլոր պատուհաններն ու դռներն են բաց, իսկ պատերը՝ ծակերով լի». Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից.

«Բարի գալուստ «Հայաստան» միջանցք

Մարդիկ դեռեւս իներցիայի մեջ են ապրում ու չեն ընկալում, որ խոսքն արդեն ոչ թե «Զանգեզուրի» միջանցքի («Զանգեզուր» բառը Հայաստանի իշխանությունների թողտվությամբ է շրջանառության մեջ դրվել), այլ «Հայաստան» միջանցքի մասին է։

Հայաստանն ամբողջովին է միջանցք դառնում՝ վերեւից ներքեւ, աջից ձախ, նաեւ բոլոր պատուհաններն ու դռներն են բաց, իսկ պատերը՝ ծակերով լի։ Այստեղ պետք է միմյանցից տարբերել «միջանցք» եւ «ճանապարհ» հասկացությունները։

Ու չկան ազգային արժեքային համակարգ, ներքին համերաշխություն, փոխադարձ վստահություն, ու առաջին հերթին անվտանգության մարմիններ, այսինքն այն ամենն, ինչը պետության, կամ թեկուզ պետականատիպ միջանցքի կայացման նախապայմանն է»։



Նման նյութեր