«Մեկ տարի առաջ այս օրը փոխեց իմ կյանքն ամբողջովին. «Երկրորդ կյանք». Այսպես եմ անվանում այն կյանքը, որը ես սկսել եմ ապրել». Սեյրան Սողոյան
Advertisement 1000 x 90

«Մեկ տարի առաջ այս օրը փոխեց իմ կյանքն ամբողջովին. «Երկրորդ կյանք». Այսպես եմ անվանում այն կյանքը, որը ես սկսել եմ ապրել». Սեյրան Սողոյան

Մեկ տարի առաջ այս օրը փոխեց իմ կյանքն ամբողջովին.

«Երկրորդ կյանք». Այսպես եմ անվանում այն կյանքը, որը ես սկսել եմ ապրել։ Արդեն մեկ տարեկան եմ ու չնայած մեկ տարեկանին,շատ լավ խոսում եմ,փորձում եմ քայլել,համալսարան եմ գնում,աշխատում եմ,սիրում եմ կյանքը ու իր բոլոր դժվարությունները։

Երբ բացեցի աչքերս վերակենդանացման բաժանմունքում վերևում՝առաստաղին նույն երկինքն էր, ինչը, որ վերջին անգամ առաջին կյանքում էի տեսել, ու հասկացա, որ շնչում եմ ու ապրել ուզենալու զգացողություն առաջացավ։

Մեկ տարվա մեջ հասցրի ճանաչել մարդկանց։ Շատերին կորցրի իմ երկրորդ կյանքում, ովքեր առաջին կյանքում ինձ խոստանում էին միշտ լինել կողքիս։ Շատերին բացահայտեցի ու նոր մարդկանց ներգրավեցի երկրորդ կյանքումս։ Շատերին շատ կարոտում եմ,որոնց հավերժ հրաժեշտ տվեցի առաջին կյանքում։ Վերջին անգամ՝ նույն օրը, հրաժեշտ տվեցի իմ ընկերոջը՝ Արամիս, ով ընկավ հանուն իր ընտանիքի, ընկերների, չգնահատող ու անշնորք մարդկանց, գնահատող ու հարգող մարդկանց։

Ես չեմ դադարելու պայքարել, ես չեմ դադարելու սիրել, ես չեմ դադարելու ապրել, ես չեմ դադարելու սովորել, ես չեմ դադարելու օգնել, ես չեմ դադարելու ներել, ես չեմ դադարելու հասնել նպատակիս։ Թեկուզ դառնամ երկու, երեք և ավել տարեկան, միևնույն է՝ չեմ դադարելու։ Իմ ու բոլորի բարի նպատակները թող Աստծո կամոք ի կատար ածվեն։ Ես հավատում եմ։

Աստված առաջ

Մեսրոպ Սարիբեկյան

Սեյրան Սողոյանի էջից