Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից.
«նիկոլն ու իր գործակատարները մեր ժողովուրդի մեջ մտել են ճիշտ նույնպես՝ ինչպես չարքերը (бесы) մտնում են մարդու մարմնի մեջ ու դարձնում նրան դիվահար։ Ստով, գայթակղությամբ, պատրանքներով։ Հետո դիվահարների մարմինը ախտահարվում է բազում ախտերով՝ ինչպես մեր ժողովուրդն ախտահարվեց։
Դևերին դիվահարի մարմնից հանելու համար պետք չի շատ փող կամ շատ մարդ կամ շատ լայք կամ շատ գիրք կամ շատ ճառ։ Պետք է մեկը, որն իրեն կդրսևորի որպես ԷԿԶՈՐՑԻՍՏ – կունենա դևերին հաղթելու կամք և դևերին հալածելու իշխանություն։ Ու նաև գիտակցում այն ճշմարտության, որ դևերի դեմ կռիվը հանաք բան չի:
(նկարում՝ Գադարայի դիվահարների բժշկումը)»