
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ավագ դպրոցը եւ Սյունիքի մարզի Շամբիի դպրոցը պետք է անցնեն հեռավար կրթության: Պատճառը կորոնավիրուսն է: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց ԿԳՄՍ նախարարության հանրակրթության եւ արտադպրոցական ծրագրերի մշակման եւ իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը.
«Սպասում ենք, որ մեզ գրություն ուղարկեն. Շամբիի դպրոցում մեկ դասարան պետք է անցնի հեռավար կրթության, իսկ Մարտունու ավագ դպրոցը՝ ամբողջապես, բայց դեռ պաշտոնական գրություն չենք ստացել»»: