Պրոդյուսեր, ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանը գրել է.
«Ընդդիմության օրակարգը իրականում կիսված է մի քանի մասի: Ու դա պետք է քաջություն ունենան խոստովանել բոլորը:
Մի կեսը – Ամեն գնով ուզում է հեռացնել Նիկոլին իշխանությունից:
Մյուս կեսը – Ամեն գնով ուզում է գալ իշխանության:
Էն մյուս կեսը – ամեն գնով ուզում է դառնալ ըննդիմություն, ընդդիմությունից հեռացնել ընդդիմությանը, հետո հեռացնել Նիկոլին, հետո գալ իշխանության:
Իսկ էն մյուս կեսը – Մոսկվայից, Լոսից, Երևանի կենտրոն վարչական շրջանի էլիտար բնակարանից, կամ իր նոր iphone 13 pro հեռախոսի դեռ կուսության բերկրանքը ապրող էկրանից ֆեյսբուքի ստատուսիս տակ գոռալով գրում է, թե ինչու՞ ես փողոց դուրս չեմ գալիս:
Քանի դեռ չկա ՄԵԿ, ՀՍՏԱԿ ՈՒ ԱՆՍԱՍԱՆ ՆՊԱՏԱԿ, այն է՝ պետությունը փրկել Նիկոլից, ԱՅՈ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՈՉ ԹԵ ԱԶԳԸ, ԺՈՂՈՎՈՒԴԸ ՈՒ ԵՐԿԻՐԸ, ապա ոչինչ էլ չի լինելու: Քանի դեռ չկա ձևավորված այդ մեկ գաղափարը, որի շուրջ կողքի կդրվեն բոլոր ամբիցիաները, ուրեմն Նիկոլը ձեր ներկայացման մեջ շարունակելու է խաղալ գլխավոր դեր, դուք էլ բավարարվելու եք ասուլիսներ, հարցազրույցներ ու «օր ու արև» չտալով:
Ամեն չորեքշաբթի, կամ շաբաթը մեկ Նիկոլին փորձելով ԱԺ-ում «նեղը» գցել, կամ ալիևին «տռասս» հանելով մոտեցանք «3+3»-ին, իսկ ժամանակին բոլորդ խնդում էիք նիկոլի «1+1»-ի վրա: Արդյունքում աշխարհը խնդում է մեր վրա: Ու ճիշտ է անում»: