Կարիճ: Զգացմունքային են, նրանց հետ հարաբերություններում կրակը երբեք չի մարում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հավատարիմ են իրենց զգացմունքներին, հարաբերությունները լցնում են վառ զգացումներով, կարողանում են իսկապես սիրել: Ձգտում են ներդաշնակ հարաբերություններ կառուցել, որոնց հիմքը փոխադարձ կապվածությունը, սերն ու անվերջ նվիրվածությունը պետք է լինեն: Կարիճները սեփականատեր են, խանդոտ, կարիք ունեն զուգընկերոջ, ով ամբողջությամբ կենտրոնացած կլինի հարաբերությունների վրա:
Խոյ: Կյանքում ամեն բան կրքով են անում, իսկ երբ խոսքը սիրո մասին է, ամեն ինչ ավելի է թեժանում: Խոյերի հետ հարաբերություններում բազմաթիվ զգացմունքներ, տպավորություններ, հաճելի պահեր են առկա: Նրանք անկեղծ են, ամբողջությամբ տրվում են զգացմունքներին: Ուժեղ բնավորություն ունեն, հարաբերություններում լիդեր են: Խոյերի հետ հարաբերությունները միշտ հետաքրքիր են, հագեցած վառ իրադարձություններով:
Կշեռք: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների հետ միշտ հետաքրքիր է, հաճելի: Հարաբերություններում լիդերի դեր են ստանձնում, սիրում ուշադրության կենտրոնում լինել: Կշեռքները զգացմունքային են, խորը, հարաբերություններում անկեղծ են: Նրանց հետ շփումը բավական հեշտ է, չնայած Կշեռքների տրամադրությունը փոփոխական է:
Ձկներ: Կրքոտ են, զգացմունքային, սիրող: Կարողանում են ամբողջությամբ տրվել իրենց զգացմունքներին, գրավիչ են, խորաթափանց, ռոմանտիկ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար սերն ու զուգընկերոջ հետ միաձուլումն առաջին տեղում են: Ձկները կարողանում են տրվել ուժեղ զգացմունքներին:
Առյուծ: Հետաքրքիր, կրքոտ, սիրող Առյուծները հարաբերություններում բավական զգացմունքային են: Նրանք սենտիմենտալ են, հետաքրքիր էներգիա ունեն, բայց նաև բռնկուն են և խանդոտ: Սիրում են ռոմանտիկա, վառ զգացմունքներ, բազմազանություն: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների զգացմունքները բավական խորն են, նրանց հետ կարող եք երկարատև և երջանիկ հարաբերություններ կառուցել:
Նյութը luna.net-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը